ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Եվրամայդան. խաղեր հանուն գահի

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Եվրամայդան. խաղեր հանուն գահի
14.03.2014 | 13:05

Եվրամայդանի ժողովուրդը պայքարեց իր սոցիալական վիճակի լավացման, իր սեփական կամքը թելադրելու իրավունքի համար, արդյունքում ստացավ թեյով բուտերբրոդներ և օլիգարխ-նահանգապետներ, որոնք իշխանության եկան ժողովրդի վրա կրակող դիպուկահարների միջոցով:
Եվրոպան խոստանում է միլիարդներ հատկացնել Ուկրաիանային, բայց դեռ միայն զենքերն են, որ անխափան մատակարարվում են, իսկ ռուսաց լեզվի տարածաշրջանային պետական լեզվի կարգավիճակը չեդյալ հայտարարելով` բնակչությանը չես կերակրի: Ուկրաինան, ըստ էության, կրկնեց նարնջագույն հեղափոխության սցենարը, որի արդյունքում իշխանության եկած ուժերից ժողովուրդը կրկին դժգոհ էր: Դրսից ներդրված հեղափոխությունների նպատակը երբեք չի եղել և չի լինի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցությունը, դրանք միմիայն և բացառապես գերտերությունների խաղերն են` հանուն գահի:
Ասածս ի՞նչ է` Հայաստանում Մայդանի սցենարի պրոեկցիայի կոչեր անելու համար կա´մ պետք է ծայրահեղ անտեղյակ մարդ լինել, կա´մ պարզապես լավ վարձատրվել նմանատիպ կոչերի համար:

Դիտվել է՝ 3762

Մեկնաբանություններ